ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

Գուցե խնդիրը ոչ թե ժողովրդի, այլ հենց իրե՞նց մեջ է

Գուցե խնդիրը ոչ թե ժողովրդի, այլ հենց իրե՞նց մեջ է
19.08.2024 | 11:19

Հաճախ եմ լսում մեր ժողովրդի մասին պիտակումներ՝ «սա ժողովուրդ չի, իրավունք չունի ապրելու», «էս ժողովուրդը արժանապատվություն չունի», «սա ծախու ժողովուրդ է» և նման վիրավորական արտահայտություններ։

Ամենամտերիմ ու հարգված մարդն անգամ, երբ այդպես է խոսում իմ ժողովրդի մասին, միանգամից կորցնում է իր արժեքը։ Ի վերջո, եթե ժողովրդի ինչ-որ հատված սխալներ է անում, դա դեռ իրավունք չի տալիս ամբողջ ժողովրդին վիրավորելու։

Ո՞վ իրավունք ունի անպատիվ անվանել մի ժողովրդի, որն ամենաթանկը՝ իր զավակի կյանքն է տվել հանուն հայրենիքի, հանուն պատվի։

Իսկ եթե ժողովրդին վիրավորում են ոտքի չկանգնելու կամ իրենց հետևից չգնալու համար, այդ մարդիկ պիտի գոնե մի պահ անկեղծ լինեն իրենք իրենց հետ։ Գուցե խնդիրը ոչ թե ժողովրդի, այլ հենց իրե՞նց մեջ է, գուցե իրենք ժողովրդի վստահությունը շահելու պակա՞ս ունեն։

Ժողովրդին հավասարապես վիրավորում են նիկոլականներն ու հականիկոլականները, մոռանալով, որ իրենք էլ այդ ժողովրդի մի մասն են, փոքրիկ, բայց մաս են։ Եվ այն բոլոր վիրավորանքները, որ հնչեցնում են ժողովրդի հասցեին, վերաբերում է նաև իրենց։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 149

Մեկնաբանություններ